ՕՐՕ. Իրավապահները խոչընդոտում են դաշինքի հանրահավաքի մասնակիցների մուտքը Երևան28 մարտի 2017 - 15:57 AMT PanARMENIAN.Net - «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի շտաբը ահազանգ է ստացել Գեղարքունիքի իր համակիրներից, որ իրավապահները թույլ չեն տալիս նրանց գալ Երևան՝ մասնակցելու մարտի 28-ին նախանշված հանրահավաքին։ Մասնավորապես, նախապես պայմանավորվածություն է ձեռք բերված եղել «Գավառ տրանս» ընկերության հետ, որ 9 տրանսպորտային միջոցով ՕՐՕ-համակիրները պետք է շարժվեն Երևան, սակայն, ըստ ահազանգի, ուժային կառույցներից զանգահարել են այդ ընկերության տնօրենին և արգելել տեղաշարժվել։ Ավելի ուշ, Ժառանգություն կուսակցության Լոռու մարզի պատասխանատու Գառնիկ Սահակյանը ահազանգել է, որ Սպիտակ հասնելուն պես իրենց վարորդներին զանգահարել են Ոստիկանության լոռու մարզային վարչությունից և հրահանգել ետ վերադառնալ և չտեղափոխել մարդկանց Երևան: Այս պահին մեքենաները կանգնած են Սպիտակի մատույցներում, իսկ դեպքի կապակցությամբ դաշինքի շտաբը տեղեկացրել է ԵԱՀԿ դիտորդներին, որոնք շտապում են դեպքի վայր: Դաշինքը տեղեկացնում է, որ գյումրիում Երևան ուղևորվող ավտոբուսների վարորդներից ոստիկանները վերցրել են հեռախոսների համարները և գրանցել են մեքենաների պետհամարանիշները՝ նրանց վրա ճնշում գործադրելու ակնհայտը միտմամբ, ինչը, սակայն ազդեցություն չի ունեցել և Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համակիրները այժմ ուղևորվում են դեպի Երևան: Մարտի 28-ին՝ ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում տեղի է ունենալու «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հանրահավաքը, որին հաջորդելու է երթը՝ Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղիով։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |