Կարապի լճի տարածքը բարեկարգվում է և կանաչապատվում28 մարտի 2017 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկել են Կարապի լճի շրջակա տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները: 9740 քմ տարածք զբաղեցնող մայրաքաղաքի հանգստի այս գոտում, որից 2545 քմ-ն լճի մակերեսն է, նախատեսված է առաջնահերթորեն բարեկարգել մայթերն ու ճեմուղիները: Դրանք կերեսապատվեն գեղարվեստական ձևավոր բետոնե սալիկներով: Տարածքում կկառուցվեն նաև բազալտե աստիճաններ: Մայրաքաղաքի բնակիչների և քաղաքի հյուրերի հանգիստը տվյալ վայրում լիարժեք ու հարմարավետ դարձնելու նպատակով կնորոգվեն բազալտե նստարանները, կտեղադրվեն նորերը, ինչպես նաև՝ նոր աղբամաններ, իսկ մալուխները կանցկացվեն ստորգետնյա եղանակով՝ հատուկ խրամուղային խողովակներով: Կարապի լճի հարակից տարածքի կանաչապատման ընթացքում կճմապատվի 107 քմ, կտնկվի 80 թուփ: Առաջիկայում հանգստի գոտին շահագործման կհանձնվի ամբողջությամբ՝ այցելուներին ներկայանալով նորովի և առավել հարմարավետ պայմաններով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |