Բաքուն բողոքել է Իրանին Արցախում այդ երկրի երաժիշտների ելույթի դեմ28 մարտի 2017 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Բաքուն բողոքել է Իրանին Արցախում այդ երկրի երաժիշտների ելույթի դեմ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաևը՝ անդրադառնալով իրանցի երաժիշտ Մեյսամ Հոդրաթի ելույթին Լեռնային Ղարաբաղում: Նախարարը հայտարարել է, որ միջադեպի կապակցությամբ բողոքի նամակ է ուղարկվել Իրանի համապատասխան մարմիններին, հայտնում է Haqqin.az-ը: «Մենք հայտնել ենք մեր դժգոհությունը: Այսօր ես նամակ եմ ստորագրել՝ հասցեագրված Իրանի համապատասխան պետական մարմիններին և ԱԳՆ-ին»,-ասել է Գարաևը: Մարտի 27-ին Արցախում համերգային ծրագրով հանդես է եկել իրանցի երաժիշտ Մեյսամ Հոդրաթը: Համերգին մասնակցել են նաև ֆլեյտահար Արտաշես Գրիգորյանը, նույնպես Իրանից, և դաշնակահարուհի Մարինա Բարխուդարյանը: Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակում հարյուրավոր անձինք կան, որոնք այցելել են Արցախ, այդ թվում մշակույթի հայտնի գործիչներ, որոնք ելույթ են ունեցել այնտեղ: Ցուցակում այնպիսի հռչակավոր դեմքեր են ընդգրկված, ինչպես, օրինակ, օպերային արվեստի համաշխարհային աստղ Մոնսերատ Կաբալյեն և հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |