Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը քվեարկության կդրվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում մինչեւ նոյեմբերի 16-ը15 հոկտեմբերի 2007 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը քվեարկության կդրվի մինչեւ նոյեմբերի 16-ը, մինչ ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս նստաշրջանի ավարտը: Այդ մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյերը ABC-ի եթերում: Նրա խոսքերով, Կոնգրեսում 26 տարվա աշխատանքի ընթացքում թուրք պաշտոնյաների հետ հանդիպումներում նա միշտ լսել է թե «այժմ ժամանակը չէ» բանաձեւի ընդունման համար: «Ես չեմ լսել նախագահ Ջորջ Բուշից, որ նա կոչ անի վետո դնել բանաձեւի վրա: Ես լսել եմ դա պետքարտուղարներից եւ վարչակազմի ներկայացուցիչներից: 106-րդ բանաձեւը համապատասխանում է նրան, ինչ մեր կառավարությունը միշտ ասել է այդ ժամանակվա իրադարձությունների մասին: Դա խորհրդատվական փաստաթուղթ է: Նման հայտարարություններով հանդես են եկել 23 երկրներ: Մենք պետք է լինենք 24-ը»,-իր հերթին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, հաղորդում է Bloomberg գործակալությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան |