Գավառում, Վեդիում ու Շուշիում ձյուն է տեղում29 մարտի 2017 - 09:07 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Գավառ և Արարատի մարզի Վեդի քաղաքներում ձյուն է տեղում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Մասնավորապես, դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը: Հանրապետության տարածքում մարտի 29-30-ը, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ին՝ օրվա երկրորդ կեսին, ապրիլի 1-2-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 29-31-ը կբարձրանա 2-3 աստիճանով, ապրիլի 1-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի բաց է մարդատար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ միակողմանի: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Շուշի քաղաքում և Քաշաթաղի շրջանում, ձյուն է տեղում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |