Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին15 հոկտեմբերի 2007 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Այսօր երկօրյա աշխատանքային այցով Երեւան կժամանի Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը կմասնակցի Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստին, հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Վրաստանի վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |