ENEMO-ն դատապարտում է ՀՀ ԿԸՀ-ի՝ իրեն դիտորդության հրավեր չտրամադրելը29 մարտի 2017 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանցը (ENEMO) խստորեն դատապարտում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ENEMO-ին պաշտոնական հրավեր չտրամադրելու որոշումը` դիտարկելու առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացումը Հայաստանում: ENEMO-ն նամակ է ստացել ԿԸՀ-ից` ի պատասխան ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու իր դիմումի: Նամակում ասված է` քանի որ տարբեր կազմակերպություններ ընտրությունների ժամանակ դիտորդություն իրականացնելու մեծ հետաքրքրություն են ցուցաբերել, հնարավոր է ընտրատեղամասերում «խցանում» առաջանա: ԿԸՀ-ն նաև պարզաբանում է, որ միջազգային այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, ԵԽԽՎ-ն, Եվրոպական խորհրդարանը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, արդեն հրավիրված են դիտորդություն իրականացնելու, և պնդում է, որ «լրացուցիչ դիտորդական առաքելություններ հրավիրելու կարիք չկա»: ENEMO-ն հայտարարում է, որ ԿԸՀ որոշումը հակասում է Հայաստանի կողմից ստանձնած ԵԱՀԿ Կոպենհագենի 1990 թ. փաստաթղթի 8-րդ կետին և ԵԱՀԿ այլ փաստաթղթերով ամրագրված հանձնառություններին: ENEMO-ն հավատացած է, որ միջազգային դիտորդական առաքելության սահմանափակումը չի ծառայում Հայաստանի ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության ավելացմանը և նվազեցնում է առաջիկա ընտրությունների թափանցիկությունը: ENEMO-ն հավատացած է, որ ԿԸՀ-ն չէ, որ պետք է որոշի դիտորդների բավարար քանակը, և ԿԸՀ-ն պատասխանատու է ապահովելու ընտրական գործընթացի կառավարումն այնպես, որ հնարավորություն տա բոլոր հետաքրքրված դիտորդներին անխափան իրականացնելու իրենց աշխատանքը` օրենքով սահմանված միջազգային չափանիշների համաձայն: Ընտրությունների դիտարկումն անկախ դիտորդների և անկողմնակալ քաղաքացիական խմբերի կողմից, ինչպիսին ENEMO-ն է, ցանկացած ժողովրդավարական գործընթացում կարևոր դեր ունի: Ոչ կառավարական ցանցերի կողմից միջազգային դիտորդության իրականացումը կրճատելով և թույլ տալով դիտորդության իրականացումը միայն միջկառավարական կազմակերպությունների կողմից՝ բավարար չեն ընտրական գործընթացի վստահելիությունն ապահովելու համար: ENEMO-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովելու, որպեսզի ապագայում խրախուսվի տեղական և միջազգային դիտորդական կազմակերպության կողմից դիտորդություն իրականացնելու հետաքրքրությունը: ENEMO-ն դիմում է միջազգային կազմակերպություններին, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհուրդը, Եվրամիությանը, և ԵԱՀԿ անդամ պետությունների կառավարություններին` դատապարտելու անկախ և անկողմնակալ դիտորդներին հրավեր չտրամադրելը: Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանցը (ENEMO) անկախ ՔՀԿ-ների միջազգային ցանց է, որն աջակցում է ժողովրդավարության զարգացմանը և քաղաքական գործընթացներում քաղաքացիների մասնակցությանը: Այն բաղկացած է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 18 երկրի 23 առաջատար տեղական դիտորդական կազմակերպությունից, ներառյալ Եվրոպական միության 3 երկիր: 2001-ից ի վեր ENEMO-ն իրականացրել է 23 միջազգային դիտորդական առաքելություն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |