ՀՀ նախագահը կմասնակցի ԵԺԿ համագումարին և գագաթնաժողովին

ՀՀ նախագահը կմասնակցի ԵԺԿ համագումարին և գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին և գագաթնաժողովին: Նախագահն այդ նպատակով աշխատանքային այցով մեկնել է Մալթայի Հանրապետություն:

Գագաթնաժողովին հրավիրված են Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը ԵԺԿ անդամ է 2012-ից:

 Ուշագրավ
---