Կարիկ. Մխիթարյանը կատարյալ ֆուտբոլիստ կդառնա Մոուրինյոյի ղեկավարությամբ![]() 29 մարտի 2017 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կատարյալ ֆուտբոլիստ կդառնա անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ: Այդպիսի կարծիք է հայտնել ՄՅՈւ կիսապաշտպան Մայքլ Կարիկը՝ պատմելով հայ ֆուտբոլիստի հետ իր առաջին հանդիպման մասին: «Մխիթարյանին առաջին անգամ տեսա մարզման ժամանակ խաղաշրջանի մեկնարկից առաջ և անմիջապես մտածեցի, որ նա հիանալի խաղացող կդառնա»,-ասել է Կարիկը, գրում է Metro-ն: Ըստ նրա, նա անմիջապես ասել է այդ մասին ՄՅՈւ պաշտպան Էշլի Յանգին: «Միկին երկու ոտքն է օգտագործում, նա կտրուկ է և արագավազ: Նա ճիշտ դիրք է ընտրում: Ինձ դուր է գալիս նրա խաղը»,-ասել է ֆուտբոլիստը: «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստների քսանյակում է:Ըստ երկրպագուների հարցման, Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» 3 լավագույն տրանսֆերների թվում է ֆերգյուսոնի հեռանալուց հետո: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |