Փոքր ՀԷԿ-երի արդիականացումից մինչև օրգանական սննդի արտահանում. Աբու Դաբիի համաժողովի արդյունքները29 մարտի 2017 - 13:08 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի արդյունքում արևային էներգետիկայի ոլորտում 100 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի մասին հուշագրից բացի, ստորագրվել է ևս երեք հուշագիր՝ հիդրոէներգետիկ և գյուղատնտեսական նախագծերի իրականացման նպատակով։ Մասնավորապես. «Հիդրո Կորպորացիա» ընկերությունների խմբի և Estekshaf Investment Company-ի միջև կնքվել է վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես հիդրոէներգետիկայի ոլորտում ներդրումների իրականացման փոխըմբռնման հուշագիր: Նախատեսվում է վերականգնվող էներգետիկայի ոլորտում լայնամաշտաբ և երկարաժամկետ ծրագրերի իրականացում: Նպատակը ցածր արտադրողականություն և վարկային ծանր պորտֆել ունեցող, բնապահպանական նորմերի խախտումներով կառուցված փոքր ՀԷԿ-երի արդիականացումն է: «Թամարա Ֆրութ» ՓԲԸ և Natural Organic Healthy Food (NOHF) ընկերության միջև կնքվել է բացառիկ պայմանագիր՝ արաբական վեց երկրում 5 աստղանի և ավելի բարձր կարգի հյուրանոցային համալիրներին օրգանական սնունդ մատակարարելու վերաբերյալ։ Առաջին խմբաքանակի արտահանումը նախատեսվում է 2017 թ. ապրիլի առաջին տասնօրյակում։ Հայ-Էմիրաթական գործարար միությունը և Natural Organic Healthy Food (NOHF) ընկերությունը կնքել են հուշագիր՝ Հայաստանում օրգանական սննդի վերամշակման կենտրոնի բացման վերաբերյալ։ Ներդրումային համաժողովի ընթացքում կայացել են նաև գործարար հանդիպումներ (B2B) հայկական և արաբական մինչև 100 ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Անցկացվել է հայկական ապրանքների համտես, որին ներկայացվել են բնական աղբյուրի ջրեր, օրգանական հյութեր, կոմպոտներ, մրգային պահածոներ, մեղր, շոկոլադ, չրեր, թարմ մրգեր արտադրող ավելի քան 10 ընկերության արտադրանք։ Հայաստանի և արաբական երկրների տնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված «Հայաստան-ԱՄԷ» ներդրումային համաժողովը կայացել է մարտի 22-ին, Աբու Դաբիում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Աբու Դաբի էﬕրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանավորությամբ, և մեր երկրի ղեկավարի մասնակցությամբ։ Համաժողովին ներկայացվել են գյուղատնտեսության և անասնաբուծության, էներգետիկայի, առողջապահության և դեղագործության, ՏՏ, զբոսաշրջության, անշարժ գույքի ոլորտների վերաբերյալ շնորհանդեսներ, Հայաստանում գործող օտարերկրյա ընկերությունների հաջողված պատմություններ, ներդրումային մի շարք նախագծեր։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |