Փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող ընկերությունը կարող է արտոնություն ստանալ29 մարտի 2017 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված, ալյումինի փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը կարող է հետաձգվելներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով: Այս մասին համապատասխան որոշման նախագիծը կքննարկվի կառավարության մարտի 30-ի նիստում: Ընկերության նպատակն է արտադրական հզորությունների աստիճանական ավելացումը և ապրանքային արտադրանքի անվանացանկի ընդլայնումը, որի համար նախատեսում է ներդրումներ իրականացնել մոտ 423 մլն ՀՀ դրամի չափով՝ սարքավորումներ ձեռք բերելու համար: Համաձայն որոշման հիմնավորման՝ ներոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել եվրոպական արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ: Ներդրումային ծրագրի շրջանակներում «Ռուսալ Արմենալ» ՓԲ ընկերությունը Primetals Technologies Limited էլեկտրոստատիկ պատման համակարգի տեղադրման շնորհիվ կավելացնի աստիճանական արտադրության հզորությունները և կընդլայնի ապրանքային արտադրանքի անվանացանկը:Փայլաթիթեղի լրացուցիչ թողարկումը 5600 տ/տարի ծավալով կապահովվի ապրանքային արտադրանքի անվանացանկի ընդլայնման հաշվին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը Մեքենաների կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը 6 ամսով կերկարաձգվի Դա պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով |