Ինչպես քվեարկել, որպեսզի քվեաթերթիկը չդառնա անվավեր29 մարտի 2017 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողներին կտան մեկ ծրար և 9-ը քվեաթերթիկ: Քվեաթերթիկն անվավեր չդարձնելու համար դրա այն երեսին, որտեղ գրված է կուսակցության կամ դաշինքի անունը, որևէ նշում պետք է չլինի:
Մյուս երեսին, որտեղ գրված են տվյալ քաղաքական ուժի թեկնածուների անունները՝ իրենց համապատասխան վանդակով, պետք է դնել միմիայն «✓» այս նշանը:
«✓» նշանը պետք է վանդակից դուրս եկած չլինի և չդիպչի վերևի թեկնածուի վանդակին:
Եթե դուք Ձեր նախընտրած ուժի կողմից առաջադրված թեկնածուներից ոչ մեկի օգտին չեք քվեարկում և պարզապես դատարկ քվեաթերթիկն եք դնում ծրարի մեջ, ապա կուսակցությանը (դաշինքին) այնուամենայնիվ ձայն գնում է:
Նույն կանոնն է գործում, եթե ընտրել եք մեկից ավելի թեկնածու:
Եթե դուք որոշեք ծրարի մեջ դնել մեկից ավելի քվեաթերթիկ, ապա կհաշվվի միայն ամենավերևում դրվածը, քանի որ դրա վրա ամրացվելու է ինքնասոսնձվող դրոշմանիշ:
Ապրիլի 2-ին ՀՀ-ում ԱԺ կայանալին ընտրություններին մասնակցելու է 9 կուսակցություն և դաշինք: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |