Թեհրանում մահափո՞րձ է պատրաստվում Վլադիմիր Պուտինի դեմ15 հոկտեմբերի 2007 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսական կողմը հայտարարում է, որ դեռեւս փոփոխություններ չկան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Իրան կատարելիք այցի ծրագրում: «Ըստ այս պահի տվյալների, որեւէ փոփոխություն կապված Վ.Պուտինի Իրան կատարելիք այցի հետ, չկա: Այցի նախապատրաստումը շարունակվում է»,-հայտարարել է ռուսական պատվիրակության ներկայացուցիչը: Ինչպես նախօրեին «Ինտերֆաքսին» է հաղորդել վստահության արժանի մի աղբյուր ռուսական հատուկ գերատեսչություններից մեկում, Ռուսաստանից դուրս գտնվող մի քանի աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, Ռուսաստանի նախագահի Թեհրանում գտնվելու ժամանակ նրա դեմ մահափորձ էր կատարվելու: Այդ նպատակով ստեղծվել են մահապարտների մի քանի խմբեր, հաղորդում է աղբյուրը: Իր կողմից Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Մոհամմեդ Ալի Խոսսեյնին «միանգամայն անհիմն» է համարել նախօրեին հայտնված հաղորդագրություններն այն մասին, թե Իրան կատարելիք այցի ընթացքում Ռուսաստանի նախագահի դեմ մահափորձ էր նախապատրաստվում: Նրա խոսքերով, ոչ միա դավադրություն չի հայտնաբերվել: ԱԳՆ ներկայացուցիչն այդ հաղորդագրություններն անվանել է «այն հոգեբանական պատերազմի մի մասը, որ վարում են Իրանի թշնամիները Իրանի եւ Ռուսաստանի հարաբերությունները խզելու համար», մեջբերում է բրիտանական Բի-Բի-Սի հեռուստառադիոընկերությունը: «Նման ստահոդ հաղորդագրությունները ոչ մի ազդեցություն չեն ունենա պարոն Պուտինի Թեհրան կատարելիք արդեն նախանշված ծրագրի վրա»,-ընդգծել է Խոսեյնին: Իր հերթին պաշտպանության դաշնային ծառայությունը ձեռնպահ է մնում նախապատրաստվող մահափորձի մասին մեկնաբանություններից: Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին այցն Իրան նախատեսվում է հոկտեմբերի 15-16-ին: Ենթադրվում է, որ Թեհրանում Վ.Պուտինը կմասնակցի երկրորդ կասպյան համաժողովին` Ռուսաստան, Իրան, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |