Դե Վաալ. Ղարաբաղը կամ կանկախանա, կամ համադաշնություն կստեղծի Ադրբեջանի հետ![]() 29 մարտի 2017 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) կամ անկախ կլինի, կամ համադաշնություն կկազմի Ադրբեջանի հետ: Նման կարծիք է հայտնել Կովկասի հարցերով բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը: «Ես չեմ տեսնում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում: Դա կամ անկախություն կլինի, կամ համադաշնություն Ադրբեջանի հետ»,-հայտարարել է Դե Վաալը Երևանում, հայտնում է «Նովոստի Արմենիան»: Նա նաև ասել է, որ վաղ թե ուշ Արցախն ինչ-որ կարգավիճակ կստանա, որի անվտանգության երաշխավորը կլինի Հայաստանը: Մարտի 28-ին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, եթե համաձայնություն ձեռք բերվի: Խոսելով բանակցությունների մասին՝ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտինասել է, որ գործընթացը շարունակվում է, և շատ հագեցած երկխոսություն կա կողմերի հետ: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |