Կիևը կարող է զրկվել «Եվրատեսիլն» անցկացնելու իրավունքից Սամոյլովայի ելույթն արգելելու պատճառով29 մարտի 2017 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինան կարող է զրկվել «Եվրատեսիլ 2017-ն» անցկացնելու իրավունքից, եթե լուծում չգտնի ապահովելու համար ՌԴ ներկայացուցիչ Յուլիա Սամոյլովայի մասնակցությունը: Այդ մասին հայտարարել է Հեռարձակողների եվրոպական միության գլխավոր տնօրեն Ինգրիդ Դելտենրեն Blick հանդեսին: «Ուկրաինայի այսպիսի վարքագիծն անընդունելի է»,-ասել է Դելտենրեն: Նշվում է, որ Հեռարձակողների եվրոպական միության գլխավոր տնօրենը բանակցում է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի և նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, հայտնում է Lenta.ru-ն: Ինչպես գրում է պարբերականը, այս պահի դրությամբ իրավիճակից 3 ելք կա՝ Պորոշենկոն և Գրոյսմանը կարող են չեղարկել Ուկրաինայի անվտանգության խորհրդի որոշումը, արգելքը կարող է ուժի մեջ մտնել մրցույթում երգչուհու ելույթից հետո, կամ կատարողը կարող է մասնակցել մրցույթին հեռահար կերպով, որին կողմերը համաձայն չեն: Եթե Ուկրաինան «գոհացուցիչ լուծում» չգտնի, Հեռարձակողների եվրոպական միությունը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել: Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն արգելել է երգչուհի Յուլիա Սամոյլովայի մուտքը երկիր 3 տարով: Որոշումը կայացվել է երգչուհու կողմից Ղրիմ այցելության պատճառով, որով նա «խախտել է Ուկրաինայի օրենսդրությունը»: ՌԴ ԱԳՆ-ում Կիևի որոշումը քաղաքական են անվանել և նշել են, որ այն հաշվի չի առնում հասարակ հանդիսատեսի կարծիքը: Որոշվեց, որ Սամոյլովան ՌԴ-ն կներկայացնի 2018-ի «Եվրատեսիլում»: Ի պատասխան ռուսական ոչ մի հեռուստաալիք չի հեռարձակի «Եվրատեսիլ» երգի մրցույթը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |