Սիրիական Հոմսում երթուղային են պայթեցրել. 5 զոհ կա![]() 29 մարտի 2017 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Սիրիական Հոմսում ուղևորատար երթուղային միկրոավոտբուսի պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել, 6-ը՝ վիրավորվել է: Այդ մասին հայտնել է քաղաքի առողջապահության վարչությունը: Ըստ նախնական տվյալների, գրոհի համար օգտագործվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, գրում է Lenta.ru-ն սիրիական SANA-ի վրա հղումով: Փետրվարի 25-ին Հոմսում, որը կառավարական զորքերի հսկողության տակ է, կրկնակի ահաբեկչություն տեղի ունեցավ: Մահապարտ ահաբեկիչները ներխուժել էին ռազմական հաստատությունների շենքեր: Հարձակման զոհ դարձավ 34 մարդ, այդ թվում Հոմսի ռազմական անվտանգության վարչության պետ, գեներալ Դահաբուլը: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնելց ահաբեկչական «Հեյաթ Թահրիր աշ Շամը»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |