Սերոբյան. Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 6 մարմնամարզիկ![]() 29 մարտի 2017 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հրապարակել է այն մարզիկների անունները, որոնք մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը: Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 19-23-ը Ռումինիայում: «Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն մեր թիմի հիմնական կազմի չորս մարզիկ՝ Արթուր Դավթանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանն ու Հարություն Մերդինյանը, ինչպես նաեւ Վիգեն Խաչատրյանն ու Արմեն Պետրոսյանը: Վիգենն ու Արմենը բազմամարտիկներ են, առանձին գործիքների վրա նրանցից մեծ ակնկալիքներ չունենք: Մեզ պետք են բազմամարտիկներ, ապագայում թիմային պայքարի համար: Հաջորդ տարվա Եվրոպայի առաջնությանը պետք է թիմով մասնակցենք: Հավաքականում լավ մթնոլորտ է, ավելի լավ չէր կարող լինել»,-ասել է Սերոբյանը, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Դոհայում անցկացված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլում ՀՀ մարմնամարզիկները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |