«Կոնգրես-ՀԺԿ»-ն ցույց ու երթ անցկացրեց Երևանի կենտրոնում![]() 29 մարտի 2017 - 23:28 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ազատության հրապարակում Կոնգրես-ՀԺԿ դաշինքն անցկացրեց վերջին տարիների ընթացքում իր առաջին խոշոր հանրահավաքը: Ակցիային ներկա էր մի քանի հազար մարդ: Ելույթներ ունեցան ՀԱԿ փոխնախահահներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Ելույթների մեխը դաշինքի հիմնական գաղափարն էր՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքին չմասնակցեց: Քարոզարշավի ընթացքում առաջին նախագահն առայժմ սահմանափակվել է 2 հարցազրույց տալով: Ցույցից հետո դաշինքը երթ անցկացրեց մայրաքաղաքի փողոցներով: Ապրիլի 2-ին ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին է մասնակցելու 9 դաշինք ու կուսակցություն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |