ՌԴ ԿԸՀ դիտորդները կհետևեն ՀՀ ԱԺ ընտրություններին![]() 30 մարտի 2017 - 12:22 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Մայա Գրիշինան և հանձնաժողովի անդամ Սիյաբշահ Շապիևը 2017-ի ապրիլի 2-ին կմասնակցեն ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին դիտորդի կարգավիճակով: «2015-ի դեկտեմբերին ՀՀ պետական և ընտրական համակարգերը մեծ փոփոխությունների են ենթարկվել՝ անցում է կատարվել նախագահական հանրապետությունից խորհրդարանականի, խառը ընտրակարգից՝ համամասնականի: ՀՀ Ընտրական օրենսգրքում բազմաթիվ նորամուծություններ են արվել, օրինակ, օգտագործվելու են նոր տեխնոլոգիաներ: Հայաստանի փորձը մեզ շատ է հետաքրքրում»,-ասել է Գրիշինան, հայտնում է ՌԴ ԿԸՀ մամուլի ծառայությունը: ՌԴ ԿԸՀ քարտուղարը Հայաստան կայցելի ՀՀ ԿԸՀ հրավերով, իսկ Շապիևը կգլխավորի ԿԸՀ պատվիրակությունը ԱՊՀ դիտորդների առաքելության կազմում: ՀՀ խորհրդարանական ընտրություններին առաջադրվել է 4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |