Իտալիայում ահաբեկչությունների շարք է կանխվել. Վենետիկում 3 ահաբեկիչ է ձերբակալվել![]() 30 մարտի 2017 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Վենետիկի կենտրոնում ոստիկանության հատուկ ստորաբաժանումների իրականացրած գործողության արդյունքում ահաբեկչական խմբավորման 3 անդամ է ձերբակալվել, որոնք ահաբեկչությունների շարք էին պատրաստում Իտալիայի տարածքում: Այդ մասին Twitter-ում հայտնել է Իտալիայի ոստիկանությունը, հայտնում է Ria.ru-ը: Գործողությունն իրականացվել է Վենետիկի ահաբեկչության դեմ պայքարի վարչության համակարգմամբ: «Ջիհադական խմբի դեմ գործողությունն իրականացվել է Վենետիկի հակաահաբեկչական վարչության համակարգմամբ»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում: Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, բոլոր ձերբակալվածները Կոսովոյից են եղել և ունեցել են Իտալիայում կեցության իրավունք: Բացի խմբի երեք ձերբակալված անդամից՝ ձերբակալվել է նաև մեկ անչափահաս: Ոստիկանության գործողության ընթացքում 12 խուզարկություն է իրականացվել Վենետիկում, Մեստրեում և Թրևիզոյում: Ըստ երևույթին՝ կասկածելի անձանց նկատմամբ արդեն վաղուց հսկողություն էր իրականացվում, իրավապահները հետևում էին նրանց տեղաշարժին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |