Լեհաստանի նախագահ. Հայերը երկրի առաջին մտավորականներն էին![]() 30 մարտի 2017 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, ելույթ ունենալով Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակին նվիրված միջոցառմանը, հայերին անվանել է Լեհաստանի առաջին մտավորականները: Ինչպես նշել է լեհ առաջնորդը, հայ համայնքը սկսել է ձևավորվել Լեհաստանում XIV դարի երկրորդ կեսին, երբ թագավոր Կազիմիր Մեծը արտոնություններ շնորհեց հայերին և թույլ տվեց առաջին հայկական թեմը հիմնել: «Հայերի ավանդը լեհական պետականության կայացման գործում դժվար է գերագնահատել, քանի որ այն առնչվում է հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներին՝ հայերը գերազանց ֆերմերներ էին և Լեհաստանի մտավորականության հիմնադիրները, հիանալի արհեստավորներ, առևտրականներ և այլն»,-ասել է Դուդան, հայտնում է Sputnik-Արմենիան լեհական ռադիոյի վրա հղումով: Հայերը հիմնականում բնակվում էին քաղաքներում` ստանձնելով նրանցում առաջին լեհ բուրժուաների կարգավիճակը: Լեհական պետության կենտրոններից մեկը` Լվովը, իր ճոխությամբ զգալիորեն պարտավոր է հայ ներգաղթյալներին: Կամենեց-Պոդոլսկը, որտեղ կառուցվեց մի շքեղ ամրոց, վաստակեց իր համբավն ի շնորհիվ քաղաքում բնակվող հայերի: Բուկովինայում և ամբողջ Գալիցիայում հայկական տարրը որոշիչ դեր էր խաղում քաղաքական և հասարակական կյանքում, արդյունաբերության և մտավոր կյանքի զարգացման գործում: Այժմ Լեհաստանում բնակվող հայերի մեծ մասը հետխորհրդային շրջանին այդ երկիր արտագաղթածների սերունդն են, ոչ թե հին հայկական համայնքի: 2015-ին Վրոցլավի հրապարակներից մեկը անվանակոչվել է Հայկական: Photo: PAP ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |