«Իրազեկ քաղաքացիների միավորում». ՀՀ-ում չգտնվող քաղաքացու փոխարեն քվեարկության կանխման մեխանիզմները30 մարտի 2017 - 14:19 AMT PanARMENIAN.Net - «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ ապրիլի 2-ի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ միգուցե ոմանք փորձեն քվեարկել Հայաստանից բացակայողների կամ այլ անձանց փոխարեն: «Նախկինում տարածված այս հանցագործությունն այժմ շատ հեշտ է լինելու բացահայտել, քանի որ ընտրություններից հետո հրապարակվելու են ընտրողների ստորագրություններով ցուցակները։ Այդ ցուցակներում երևալու է, թե ով է քվեարկել, իսկ ով՝ ոչ: Եվ եթե Հայաստանում չգտնվող քաղաքացու անվան դիմաց լինի ստորագրություն, ապա շատ հեշտ կլինի պարզել, թե ով է այդ քաղաքացու փոխարեն քվեարկել՝ հանցագործին կանչելով քրեական պատասխանատվության: Սակայն, դիտորդները չգիտեն, թե ով է երկրում, իսկ ով ոչ: Հետևապես, կրկնաքվեարկության կանխարգելման ու բացահայտման համար անհրաժեշտ է քաղաքացիների օգնությունը: Պետք է, որ բոլորը ընտրություններից հետո ԿԸՀ-ի կայքում ստուգեն իրենց Հայաստանից բացակայող բարեկամների, հարևանների ու ծանոթների անվան դիմաց ստորագրության բացակայությունը», - ասված է ՀԿ հայտարարության մեջ։ ԿԸՀ-ի կայքում ցուցակները կհրապարակվեն ապրիլի 4-ի առավոտյան: Բացակայող քաղաքացու անվան դիմաց ստորագրություն հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է դիմել «Անկախ Դիտորդ» հասարակական նախաձեռնությանը` 08000-12-11 հեռախոսահամարով: Քաղաքացիները կարող են վարվել նաև այլ կերպ՝ երկրից բացակայողների տվյալները նախապես գրանցելով «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության հատուկ կայքում: Ընտրություններից հետո մասնագետները կհամադրեն տվյալները և շատ արագ կպարզեն, թե արդյոք բացակայողների փոխարեն քվեարկված է, թե ոչ: «Քաղաքացի դիտորդ»-ի կայքում կարելի է բացակայող անձանց տվյալները գրանցել նախապես: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |