ՊՆ ղեկավար. Սահմանամերձ շրջանների բնակիչների զինումը շատ ճիշտ է30 մարտի 2017 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Սահմանամերձ շրջանների բնակիչների զինումը շատ ճիշտ առաջարկ է, որի վրա պաշտպանության նախարարությունն արդեն բավականին ժամանակ աշխատում է: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ համապետական ցուցակը գլխավորող, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Շանթ» հ/ը «Հեռանկար» հաղորդման եթերում: «Վարչապետի որոշմամբ ձևավորվել է սահմանամերձ համայնքների միջգերատեսչական հանձնաժողով: Իհարկե, հասկանալի է, որ զենքն ունի դրան առնչվող բազմաթիվ վտանգներ, խնդիրներ և անհրաժեշտություն կա կարգավորումների, բայց այդ կարգավորումները կան: Մենք սկսել ենք շատ ինտենսիվ ծրագիր սահմանամերձ համայնքների աշխարհազորայինների հավաքների և մարզման: Ինձ զարմացրել է հատկապես կանանց ակտիվությունը, որոնք պնդում են, որ իրենք էլ, անպայման, մասնակցեն այդ ծրագրերին», - ասել է Վիգեն Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը: Նա նշել է, որ «առնվազն գոնե որսորդական զենք սահմանամերձ համայնքներում, պետք է շատ ավելի հեշտացված համակարգով տրվի»: «Ինչ վերաբերում է այլ տիպի սպառազինությանը, ապա յուրաքանչյուր համայնքով մենք կազմում ենք հիմա առանձին անձնագիր` թվարկելով բոլոր խնդիրներն ու լուծումներ գտնելով», - ասել է պաշտպանության նախարարը: Մարտի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում ռուսաստանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Վիգեն Սարգսյանն ասել է, որ եթե Հայաստանի հանրապետական կուսակցությունը հաջողություն արձանագրի ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում, հույս ունի շարունակել զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը: Ընթերցեք նաև. ՀՀ ՊՆ. Գյումրիի ՌԴ ռազմաբազան Սիրիայում մարտական գործողությունների համար չի օգտագործվի Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |