Գործադիրը հաստատել է Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծման որոշումը30 մարտի 2017 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Մարտի 30-ին ՀՀ կառավարության նիստում քննարկվել և հավանության է արժանացել Սյունիքում՝ ԻԻՀ սահմանագծին, ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին որոշումը։ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու գործարկումը կնպաստի արդյունավետ տրանսպորտալոգիստիկ և արդյունաբերական հաբի ստեղծմանը, մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը, կխթանի արտասահմանյան կապիտալի ներհոսքը ՀՀ, կնպաստի ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ՀՀ տնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը: Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ ԱՏԳ ընդհանուր տարածքը կկազմի մոտ 32 հա։ Ծրագրի իրականացումը ենթադրում է փուլային սկզբունք: Առաջին իսկ տարում նախատեսվում է մոտ 3 մլն դոլարի ներդրում կազմակերպչի կողմից, որի արդյունքում կստեղծվեն նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքները և հնարավոր կլինի արդեն այս աշնանը մեկնարկել ԱՏԳ-ի գործունեությունը։ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտին ստեղծվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության բանաձևով։ Պետության մասնակցությունը ծրագրի իրականացմանը լրացուցիչ ազդակ կհանդիսանա ԱՏԳ-ում գործունեություն իրականացնելու համար հետքրքրված ընկերությունների համար։ Շահագործողների ներգրավման համար թիրախային ուղղություններն են ԵՏՄ երկրները, Իրանը և Մերձավոր Արևելքը, ԵՄ երկրները: Սյունիքում ազատ տնտեսական գոտին կընդգրկի թույլատրված ոլորտների բավականին լայն շրջանակ։ Ազատ տնտեսական գոտու գործունեության ընթացքում ակնկալվում է ներգրավել մինչև 120 շահագործողների՝ հիմնականում օտարերկրյա, որոնց համախառն ներդրումները կկազմեն շուրջ 350-400 մլն ԱՄՆ դոլար և որոնք կարտահանեն միջին տարեկան շուրջ 100 մլն դոլարի արտադրանք և գործունեության տարիների ընթացքում կստեղծեն 2500-ից ավելի նոր աշխատատեղեր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |