«Շիրակ» օդանավակայանը վերափոխվում է. Ծրագրային հուշագիր է ստորագրվել![]() 30 մարտի 2017 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Զբոսաշրջության պետական կոմիտեն և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է Գյումրու զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ համատեղ ծրագրերի իրականացում: Մեկնարկն արդեն տրված է: Գյումրիում առաջին վայրը, որը վերափոխվել է գործակցության արդյունքում, Շիրակի օդանավակայանն է: ‹‹Մենք որոշեցինք սկսել հենց օդանավակայանից, քանի որ Գյումրի ժամանող հյուրն առաջին տպավորությունը քաղաքի մասին ստանում է հենց օդանավակայանից։ Ցանկացած այցելու պոտենցիալ պատվիրատու է ու գործընկեր, հետևաբար պետք է բոլոր ջանքերն օգտագործենք նրանց քաղաքում երկար պահելու և մեր պոտենցիալը երկայացնելու համար››, - ասել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) բիզնես մենեջեր Ամալյա Եղոյանը: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գործող Դիջիթըլ Փոմըգրանեթ ընկերությունն առաջարկել և իրականացրել է դիզայներական լուծումներ օդանավակայանի համար՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և Գյումրու քաղաքապետի աջակցությամբ: Գյումրիի պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի և փողոցների նկարներ, գյումրեցի հանճարների՝ Մհեր Մկրտչյանի, Ավետիք Իսահակյան և այլոց դիմանկարներ: Եվ այս նկարներն ու դիմանկարներները կլինեն #AR/ #VR տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ARLOOPA-ի նախաձեռնությամբ: Կողմերը մտադիր են աջակցել նաև մարզի և Գյումրի քաղաքի զբոսաշրջության ոլորտի խթանմանն ուղղված տարաբնույթ միջոցառումների և ֆլեշմոբերի կազմակերպմանը, Գյումրիի զբոսաշրջության զարգացման համար թիրախային փողոցների, թաղամասերի և այլ վայրերի վերափոխման, ձևավորման գաղափարների մշակմանը: Գյումրու «Շիրակ» օդանավակայանից 2014 թվականի դեկտեմբերի 31-ից մեկնող ուղևորներից ելքի 10.000 դրամ տուրքը չի գանձվում, 2017 թ. հունվարի 1-ից աէրոնավիգացիոն սպասարկման սակագինը նվազեցվել է 50%-ով, իսկ օդերևութաբանական սպասարկումն իրականացվում է անվճար: «Շիրակից» է թռիչքներ իրականացնում ռուսաստանյան «Պոբեդա» լոուքոսթերը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |