Մոլդովայի խորհրդարանը չի վավերացնի ԵՏՄ-ին միանալու համաձայնագիրը30 մարտի 2017 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Մոլդովայի խորհրդարանը չի վավերացնի ԵՏՄ-ին միանալու մասին համաձայնագիրը, նույնիսկ դիտորդի կարգավիճակով: Այդ մասին հայտարարել է Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո: «Կա մեր երկրի ԱԳՆ և խորհրդարանի դիրքորոշումը, այն է՝ նույնիսկ եթե այդ փաստաթուղթը ստորագրվի, ապա այն չի վավերացվի: Նախագահը երկրի սեփականատերը չէ, նա իրավունք ունի համաձայնագրեր կնքել ու ստորագրել, սակայն, համաձյանգրերը պետք է վավերացնի խորհրդարանը: Ստորագրելով փաստաթղթերը՝ պետության ղեկավարը պետք է ներկայացնի երկրի շահերը, ոչ թե միայն սեփական կարծիքը»,-ասել է Ֆիլիպը, հայտնում է Gazeta.ru-ն: Ապրիլի սկզբին Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը պետք է համաձայնագիր ստորագրեր դիտորդի կարգավիճակով ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ: Նա հայտարարել է, որ փաստաթուղթը կստորագրվի ապրիլի 3-ին Քիշնևում և կարծիք է հայտնել, որ դա ավելի դյուրին կդարձնի առևտուրը ոչ միայն ՌԴ, այլ նաև ԵՏՄ անդամ երկրների հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |