«Խոստումի» պրեմիերան ՀՀ-ում՝ ապրիլի 27-ին![]() 30 մարտի 2017 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի պրեմիերան Հայաստանում նախատեսված է ապրիլի 27-ին: Ռուսական «Ցենտրալ Պարտներշիպ» կինոընկերությունը հայտարարել է, որ ապրիլի 27-ից ֆիլմը կցուցադրվի ՌԴ կինոթատրոններում և որ նույն օրը նախատեսված է ֆիլմի առաջին ցուցադրությունը Հայաստանում: Այդ մասին ընկերությունը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: 1915թ. իրադարձությունների մասին ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Լոս Անջելեսում ապրիլի 21-ին: «Խոստում» ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերի Ջորջը: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքսը: Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Հայոց ցեղասպանության մասին առաջին հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի ստեղծողների հետ համատեղ բարեգործական ակցիա է կազմակերպել ֆիլմի պրեմիերային ընդառաջ: «Ցանկանում ենք հրավիրել ձեզ «Խոստում» ֆիլմի առաջին ցուցադրությանը: Դուք կհանդիպեք ինձ, Քրիս Քորնելին, Քրիստիան Բեյլին, կանցնեք կարմիր ուղեգորգով, կայցելեք VIP երեկույթը: Ավիատոմսերն ու հյուրանոցը մենք վերցնում ենք մեզ վրա: Ուրեմն ի՞նչ...միանո՞ւմ եք»,-գրել է Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում: Ընթերցեք նաև. The Washington Post-ը՝ «Խոստումի» մասին. Թուրքիայի ճնշման պատճառով Ցեղասպանության մասին ֆիլմեր ավելի շուտ չեն նկարահանվել ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |