Մոսկվան ապրիլյան պատերազմի տարելիցի առիթով «ծավալուն գնահատական» է պատրաստում![]() 30 մարտի 2017 - 17:32 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն ծավալուն գնահատական կտա ղարաբաղյան կարգավորմանը ապրիլյան մարտերի տարելիցի կապակցությամբ: Այդ մասին մարտի 30-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Կներկայացվի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ մեր ծավալուն դիրքորոշումը, կներկայացվի համալիր նյութ, որը կտեղադրվի կայքում և հետո՝ ճեպազրույցում, մեր գնահատականներով»,-ասել է Զախարովան: Նա նշել է նաև, որ դեռ տեղեկություն չունի Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման մասին: «Ես այդպիսի տեղեկատվությանը չեմ տիրապետում, տեղեկություն չունեմ մոտ ապագայում նման հանդիպման մասին»,-ասել է Զախարովան: Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հայտարարել էր, որ առաջիկայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել Մոսկվայում՝ քննարկելու ԼՂ հիմնախնդիրը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |