ՀԲ. Կանանց զբաղվածության պակասի արդյունքում ՀՀ-ն կորցնում է պոտենցիալ ՀՆԱ-ի մոտ 14%-ը30 մարտի 2017 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Կանանց զբաղվածության աճը կարող է մեծ ներուժ հանդիսանալ Հայաստանի տնտեսության առաջխաղացման համար: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը: Ներկայում կանայք կազմում են Հայաստանի տնտեսապես ոչ ակտիվ բնակչության 67 տոկոսը, իսկ նրանց գործազրկության մակարդակը տղամարդկանց գործազրկության մակարդակի գրեթե կրկնակին է (համապատասխանաբար` 51,5 և 21,8 տոկոս): Համաշխարհային բանկի գնահատումների համաձայն, զբաղվածության և ձեռներեցության ասպարեզում կանանց մասնակցության անհավասար հնարավորությունների արդյունքում Հայաստանը կորցնում է իր պոտենցիալ ՀՆԱ-ի մոտ 14 տոկոսը: Կարևորելով Հայաստանում կանանց առաջնորդության դերը և տնտեսության մեջ կանանց կարողությունների հզորացումը, մարտի 29-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպել է Հայաստանի ՏՏ ոլորտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ծրագրերի կին շահառուների հետ: ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից աջակցվող Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում կայացած հանդիպման ընթացքում դեսպան Միլսը մասնակիցների հետ զրուցել է իրենց աշխատանքի մարտահրավերների ու հաջողությունների մասին, նաև տեղեկացել նրանց ընթացիկ ծրագրերի մասին: «Ցավոք հաճախ ենք դեռ բախվում այն կարծրատիպին, որ հաջողակ ՏՏ մասնագետը տղամարդ է: Սակայն իրականում կանայք գնալով ավելի կարևոր դեր են խաղում կոդավորման, արտադրանքի մշակման, վեբ-դիզայնի և ՏՏ ոլորտի այլ ասպարեզներում: Սա առավել քան ճշմարիտ է Հայաստանի դեպքում, ինչի վառ ապացույցը այսօր այս սենյակում հավաքված տաղանդի և փորձի հարստությունն է: Դուք ՏՏ ոլորտի մի խումբ մասնագետներ եք, կին մասնագետներ, ովքեր իրենց ստեղծագործական, խնդիրների լուծման կարողության և տեխնիկական պատրաստվածության շնորհիվ ջանում են խթանել Հայաստանի տնտեսության զարգացումը: Ես հպարտ եմ, որ Միացյալ Նահանգները, մեծամասամբ ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով, կարողացել է աջակցել ձեզ և օգնել ձեզ կյանքի կոչել ձեր ներուժն ու ձգտումները», - ասել է դեսպանը Միլսը: ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցել է Հայաստանի ՏՏ ոլորտի կին ձեռներեցներին բազմաթիվ ծրագրերի, այդ թվում երեք նորարարական տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման միջոցով: Հայաստանի կառավարության, համալսարանների և մասնավոր հատվածի, ներառյալ Մայքրոսովթ, Նեյշնլ Ինսթրումենթս և Այ-Բի-Էմ ընկերությունների հետ սերտ համագործակցության ներքո ԱՄՆ ՄԶԳ-ն հիմնադրել է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (www.micarmenia.am), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (anel.am), և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (istc.am): Կարևորելով գենդերային հավասարության անհրաժեշտությունը և կանանց կենսական դերը տնտեսական աճի ապահովման գործում, ԱՄՆ ՄԶԳ-ն ավելի քան երկու տասնամյակ խթանում է հայ կանանց մասնակցությունը տնտեսության մեջ` օգնելով նրանց իրագործել իրենց ներուժը բազում ոլորտներում, այդ թվում` ագրոբիզնեսի, տուրիզմի, տեքստիլի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |