Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը չի անցել ԱԱ եզրափակիչ![]() 30 մարտի 2017 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Հելսինկիում շարունակվում է գեղասահքի աշխարհի առաջնությունը: 36 մենասահորդի շարքում Հայաստանը ներկայացրել է Սլավիկ Հայրապետյանը: Հայ գեղասահորդը կարճ ծրագրում հավաքել է 57.14 միավոր, ինչը չի բավարարել 24 լավագույնի հետ եզրափակչում մրցելու համար: Մարտի 31-ին Թինա Կարապետյան/Սիմոն Պրու-Սենեկալ պարային զույգը հանդես կգա կարճ ծրագրում, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Նույն օրը կանանց մենասահքում ազատծրագրով սառույց կմտնի Անաստասիա Գալուստյանը: Գալուստյանը կարճ ծրագրում վաստակել էր 55.20 միավոր և տեղ ապահովել եզրափակչում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |