Հարավային Կորեայի նախկին նախագահը ձերբակալվել է կաշառակերության համար31 մարտի 2017 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Խեն մարտի լույս 31-ի գիշերը ձերբակալվել է կաշառակերության համար: Մեղադրանքը կարող է ներկայացվել մինչև ապրիլի 17-ը: Նման որոշումը կարող է կապված լինել ապրիլի 17-ին մեկնարկող ընտրարշավի վրա նրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու ձգտման հետ: Նոր նախագահի ընտրությունները կկայանան մայիսի 9-ին: Մարտի լուսյ 31-ի գիշերը դատախազությունը ձերբակալել է Պակ Կին Խեին կաշառքի մասին լայնածավալ գործին մեղսակցության կասկածանքով: Գործով գլխավոր մեղադրյալը 2016-ի աշնանը ձերբակալված նախկին նախագահի մերձավոր ընկերուհին՝ Ցոյ Սուն Սիլը: Մասնավորապես, Պակ Կին Խեին կասկածում են Samsung-ից խոշոր կաշառք ստանալու մեջ: Բացի այդ, նրան կասկածում են չարաշահումների և փակ տեղեկատվությունը երրորդ անձին փոխանցելու մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Կոռուպցիոն սկանդալը Հարավային Կորեայում ի հայտ եկավ 2016-ի հոկտեմբերին, երբ մամուլում հաղորդագրություններ հայտնվեցին այն մասին, որ խոշոր հարավկորեական կորպորացիաները սատարել են կառավարությանը Ցոյ Սուն Սիլի կողմից ստեղծած հիմնադրամից գումարներ ստանալու դիմաց: Պետական պաշտոններ չզբաղեցնելով՝ նա, ինչպես պնդում են, միջամտել է նախագահի աշխատակազմի աշխատանքին և շահույթ ստացել՝ օգտագործելով իր կապերը բարձր ատյաններում: Բացի Պա Կին Խեից, ընդհանուր առմամբ գործով 30 անձ է անցնում՝ ներառյալ Samsung-ի ղեկավար Լի Չժի Յոնին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |