ԱՄՆ-ն այլևս չի պնդում, որ Ասադը հրաժարական տա

ԱՄՆ-ն այլևս չի պնդում, որ Ասադը հրաժարական տա

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ապագան կախված կլինի Սիրիայի բնակիչներից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Ռեքս Թիլերսոնը:

Ելույթ ունենալով Անկարայում՝ նա ասել է, որ «նախագահ Ասադի կարգավիճակը երկարաժամկետ հեռանկարում կորոշեն իրենք սիրիացիները», գրում է Deutsche Welle-ն:

Նույն տեսակետն է հայտնել նաև ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին: Ըստ նրա, Ասադի հրաժարականն այլևս առաջնահերթ չէ Վաշինգտոնի համար: ԱՄՆ նոր վարչակազմը այլ գերակայություններ ունի, ուստի չի կենտրոնանում «Ասադից ազատվելու վրա»: Հեյլին պարզաբանել է, որ թեև նախագահ Թրամփի վարչակազմն Ասադին խոչընդոտ է համարում սիրիական կարգավորման համար, այնուամենայնիվ, այդքան արմատական մոտեցում չունի այդ հարցում, որքան Օբաման:

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի քաղաքական նպատակը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկութունն էր: Նույն դիրքորոշումն ունեն ԵՄ երկրները: Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչներն ի սկզբանե պահանջում էին զրկել Ասադին բոլոր լիազորություններից և հայտարարում են, որ թույլ չեն նա, որ նա ազդեցություն ունենա երկրում անցումային շրջանի վրա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---