Վենեսուելայի խորհրդարանը զրկվել է օրենսդրական լիազորություններից նախագահի հետ հակասությունների պատճառով![]() 31 մարտի 2017 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայի Գերագույն դատարանը զրկել է երկրի խորհրդարանն օրենսդրական լիազորություններից և ստանձնել վերջինիս պարտավորություններն անորոշ ժամանակով: Քանի դեռ Ազգային ժողովն անտեսում է գործող օրենքները, օրենսդիրի գործառույթները կկատարի Գերագույն դատարանը կամ դրա նշանակած մարմինը: Գերագույն դատարանը դեռ 2016-ի օգոստոսին եզրակացության էր եկել, որ ընդդիմադիր մեծամասնությունը խորհրդարանում խախտում է գործող օրենսդրությունը, քանի որ 3 պատգամավոր երդում է տվել, որոնց մանդատները կասեցված էին ընտրություններում խախտումների պատճառով: Ընդդիմությունը դրանում տեսնում է իր ազդեցությունը սահմանափակելու միտում: Մարտի 22-ին Վենեսուելայի Գերագույն դատարանն արդեն զրկել էր խորհրդարանականներին պատգամավորական անձեռնմխելիությունից՝ ճանապարհ հարթելով դեպի նրանց քրեական հետապնդում, գրում է Deutsche Welle-ն: Որոշումները կայացվել են Վենեսուելայի սոցիալիստ նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության և ընդդիմության միջև խորը առճակատման ֆոնին: Վենեսուելայում առաջին անհրաժեշտության ապրանքների պակասի պատճառով արդեն բազմիցս են զանգվածային հուզումներ ու թալան եղել: Նախագահ Մադուրոն, սակայն, հաջողությամբ դիմակայում է իրեն պաշտոնանկ անելու ընդդիմության փորձերին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |