Ձյուդոիստ Արման Ադամյանը՝ ՌԴ երիտասարդական առաջնության հաղթող![]() 31 մարտի 2017 - 13:10 AMT PanARMENIAN.Net - 23-ամյա հայազգի ձյուդոիստ Արման Ադամյանը դարձել է մինչև 100 կգ քաշային կարգում Ռուսաստանի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիրը: Ադամյանը ներկայացնում է Վոլգոգրադը, հայտնում է «Նովոստի Վոլգոգրադա» պարբերականը: Վոլգոգրադի օլիմպիական մանկապատանեկան հատուկ դպրոցի սանը 5 մենամարտ է անցկացրել՝ ոչ մի շանս չթողնելով իր մրցակիցներին: Ադամյանը բոլոր մենամարտերն ավարատել է ժամկետից շուտ: Եզրափակչում Ադամյանը 3 րոպեում հաղթել է Օսիան ներկայացնող Սոսլան Իկոևին և արժանացել չեմպիոնի տիտղոսին: 2017-ի սեպտեմբերին Ադամյանը մասնակցելու է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Սլովենիայում, իսկ մեկ ամիս անց՝ աշխարհի առաջնությանը Հյուսիսային Կորեայում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |