Իսրայելը 25 տարում առաջին անգամ նոր բնակավայր կկառուցի պաղեստինյան տարածքում![]() 31 մարտի 2017 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Վերջին 25 տարում առաջին անգամ Իսրայելը հավանություն է տվել Հորդանանի Արևմտյան ափին նոր բնակավայրի կառուցմանը: Ըստ Իսրայելի Անվտանգության խորհրդի միաձայն որոշման, պաղեստինյան Ռամալլահ քաղաքից դեպի հյուսիս ավան կկառուցվի իսրայելյան Ամոն ֆորպոստի բնակիչների համար, որը վերացվել էր Իսրայելի Գերագույն դատարանի որոշմամբ: Բացի այդ, Բինյամին Նեթանյահուի մամուլի ծառայությունը հայտարարել է արդեն գործող բնակավայրերում 2000 նոր բնակարանի կառուցման մրցույթ հայտարարելու մասին, գրում է Deutsche Welle-ն: Իսրայելի կառավարության ղեկավարը դեռ փետրվարին էր հայտարարել Ամոնից ոչ հեռու նոր բնակավայրի կառուցման մասին: Ի պատասխան իսրայելյան ոչ կառավարական Peace Now կազմակերպությունը հայտնել էր, որ վերջին անգամ Իսրայելի կառավարությունը նոր ավաններ էր կառուցել 1992-ին: Դրանից հետո Իսրայելը միայն ընդլայնել է գոյություն ունեցող բնակավայրերը: Ավելի քան 600.000 իսրայելցի է ապրում Պաղեստինի ինքնավարության տարածքում կառուցված ավելի քան 200 բնակավայրում, որոնք միջազգային հանրությունն ապօրինի է համարում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |