Թուրքիայի քրդամետ կուսակցության առաջնորդը հացադուլ է հայտարարել![]() 31 մարտի 2017 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) առաջնորդ Սելահադդին Դեմիրթաշը, որը կալանավորված է Էդիրնե գավառում, հացադուլ է հայտարարել: Հացադուլը հայտարարվել է որպես բողոքի նշան բանտի վարչակազմի ապօրինի գործողությունների և կալանավորների համար վատ պայմանների դեմ: Քանի որ էդիրնեի բանտում ապօրինի գործողություններ են իրականացվում, անմարդկային գործողություններ այլ կալանավորների հանդեպ և բացակայում է երկխոսությունը կալանավորների հետ արդեն մի քանի օր շարունակվող հացադուլի դադարեցման վերաբերյալ, մենք մարտի 30-ից ևս հացադուլ ենք հայտարարում,-ասվում է Դեմիրթաշի հայտարարության մեջ, որը տարածել է նրա կուսակցությունը: Հայտարարության մեջ նաև կոչ կա հանրությանը՝ զգայունություն ցուցաբերել հացադուլի և կալանավորների իրավունքների վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2016-ի նոյեմբերին Թուրքիայի իշխանությունները կալանավորել են ԺԴԿ 11 պատգամավորի, այդ թվում կուսակցության համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշին և Ֆիգեն Յուկսեդագին: Նրանց մեղադրում են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ կապերի մեջ: Իրենք պատգամավորները ժխտում են այդ մեղադրանքները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |