Արցախում արգելվել են սելեկտիվ աբորտները![]() 31 մարտի 2017 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Մարտի 30-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստում ձայների 28 կողմ հարաբերակցությամբ ընդունվել է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արցախպրեսը»՝ մեջբերելով ԱՀ ԱԺ պատգամավոր Արամ Գրիգորյանին, փոփոխություններով, մասնավորապես, օրենսդրորեն արգելվում են սեռով պայմանավորված հղիության ընդհատումները (այսպես կոչված սելեկտիվ աբորտները)՝ պտղի 12 շաբաթականից հետո, սահմանվում է հղիության արհեստական ընդհատումների կրճատմանն ուղղված օրենսդրական լրացուցիչ կարգավորումներ և մեխանիզմներ: ԱՀ առողջապահության նախարարին է վերապահվում հղիության արհեստական ընդհատման, բժշկական, սոցիալական հակացուցումները, անհրաժեշտ հետազոտությունների ցանկը հաստատելու, հղիության արհեստական ընդհատման գործընթացում ներառվող փաստաթղթերի օրինակելի ձևերը հաստատելու լիազորությունը: Գրիգորյանը նշել է, որ օրենքի նախագծի մշակման նպատակն է եղել բարձրացնել վերարտադրողականությունը՝ օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ, սոցիալապես առավել խոցելի խմբերի բժշկական օգնությունը և սպասարկման հասանելիությունը, ինչպես նաև սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների չհիմնավորված դեպքերի կանխարգելումը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |