Սոցհարցում. ՕՐՕ-ն, ՀԱԿ-ՀԺԿ-ն, Ազատ դեմոկրատներն ու Կոմկուսը ԱԺ չեն անցնում![]() 31 մարտի 2017 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ձայների հիմնական բաժինը կստանան ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը, խորհրդարանում հայտնվելու հնարավորություն կունենան նաև ԵԼՔ դաշինքն ու ՀՅԴ-ն: Այս մասին են վկայում Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի և Baltic Surveys/The Gallup Organization մասնագիտացված կազմակերպությունների անցկացված սոցհարցման արդյունքները, հայտնել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը: Նրա խոսքով, խորհրդարանում հայտնվելու հնարավորություն ունի նաև ՀՎԿ դաշինքը: Հարցմանը մասնակցել է 1005 չափահաս բնակիչ, որոնց 50%-ն ասել է, որ կմասնակցի, իսկ 35%-ը՝ հավանաբար կմասնակցի ընտրություններին: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին կողմ է ընդամենը 4 տոկոսը, «Հայկական վերածնունդը» հավաքել է 3 տոկոս, ՀԱԿ-ՀԺԿ (4 տոկոս), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն (3 տոկոս), «Ազատ դեմոկրատներ» (3 տոկոս), գրում է Aravot.am-ը: «Ընտրություններից մի քանի օր առաջ ընտրողների առավել մեծ աջակցությունն են վայելում երկու կուսակցություն՝ ՀՀԿ-ն, որին պատրաստ է ձայն տալ ընտրողների 30,2%-ը, և «Ծառուկյան» դաշինքը` 29,1%», - նշել է BS/The Gallup Organization-ի ներկայացուցիչ Ռասա Ալիսաուշկիենեն: Վերջինս ընդգծել է, որ ԵԼՔ դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 9%-ը, ՀՅԴ-ի` 7%-ը, ՀՎԿ-ի և Ազատ դեմոկրատների օգտին 3%-ը, իսկ հարցվածների 13 տոկոսը դեռ չի որոշել, թե ում օգտին է քվեարկելու: Նրա խոսքով, սոցհարցումների արդյունքում երիտասարդների մեծամասնությունը նշել է, որ պատրաստ է ձայն տալ ԵԼՔ դաշինքին: Սոցհարցումները ցույց են տվել, որ ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների օգտին քվեարկելու է հարցվածների 31.7%-ը, իսկ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների օգտին՝ 21.8%-ը, գրում է Aysor.am-ը: Ինչ վերաբերում է քարոզարշավի ֆավորիտներին, ապա սոցհարցման արդյունքներով նրանք երկուսն են՝ Կարեն Կարապետյանը, ում վարկանիշը կազմում է 72% և Գագիկ Ծառուկյանը՝ 73% վարկանիշով: Մարտի 24-ինGallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել էրՀՀ հարցված քաղաքացիների ավելի քան 60%-ը ծանոթ է կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրերին: Հարցին՝ ծանոթացել եք արդյոք քաղաքական կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրերի հետ, հարցվածների 63.8%-ը դրական է պատասխանել, 36.2%-ը՝ բացասական: Հարցումը կատարվել էր քարոզարշավի 15 օրվա ընթացքում՝ ՀՀ-ում 1145 քաղաքացու շրջանում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |