Հռոմի պապը պահանջել է շտապ քայլեր ձեռնարկել Մոսուլի բնակիչներին պաշտպանելու համար![]() 31 մարտի 2017 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտահոգված է Իրաքում ռազմական գործողությունների սաստկացմամբ և շտապ միջոցներ է պահանջում ձեռնարկել Մուսուլի խաղաղ բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ: Այդ մասին Հռոմի պապը հայտարարել է Իրաքի եկեղեցականների մեծ պատվիրակության հետ հանդիպմանը, որի կազմում նաև մահմեդականներ կային՝ շիա և սուննի, ղպտիներ, կաթոլիկներ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Պապն ասել է, որ մտածում է «քաղաքացիական բնակչության մասին Մոսուլի արևմտյան թաղամասերում, և պատերազմի պատճառով անօթևանների մասին»: Ֆրանցիսկոսն իր «խորը ցավն է հայտնել արյունալի հակամարտության զոհերի կապակցությամբ և պահանջել է շտապ քայլեր ձեռնարկել Մոսուլի բնակիչներին պաշտպանելու համար: Իրաքի նախագահ Ֆուադ Մասումն ավելի վաղ հայտարարել էր, որ այն, ինչ կատարվում է Մոսուլում, հումանիտար աղետ է, սակայն չի կարելի քաղաքը թողնել ահաբեկիչների ձեռքում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ իրաքյան Մոսուլում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել ավիահարվածներից: Իրաքի կառավարությունը հորդորել է նրանց մնալ իրենց տեղերում, չհեռանալ տներից և չգնալ պոտենցիալ ավելի անվտանգ տեղեր: Պենտագոնը ստուգում է ԱՄՆ ավիահարվածի հետևանքով Մոսուլի 200 բնակչի մահվան լուրը: Հետազոտությունը վերաբերում է այն ավիահարվածներին, որոնք, ենթադրաբար, կարող էին հասցվել մարտի 17-23-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |