Թանկյանը՝ դիտորդ լինելու մասին. «Ձեր ընտրություններն են, իսկ մենք փորձում ենք Ձեր մեջքին կանգնել»![]() 31 մարտի 2017 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցող սփյուռքահայ դիտորդների նպատակն է աջակցել ՀՀ ընտրողներին: Այս մասին Երևանում ասաց System of a Down հռչակավոր ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ժամանել է Հայաստան։ Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, ամերիկահայ կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը Հայաստանում են: Նրանք մասնակցելու են ապրիլի 2-ի ընտրություններին որպես դիտորդներ: «Մեզ համար մեծ պատիվ է մասնակցել ընտրություններին որպես դիտորդ, կարևոր է բոլորի մասնակցությունը: Այս քայլը հատկապես կարևորություն է ստացել «Սասնա ծռերի» հետ կապված դեպքերից հետո, երբ պարզ դարձավ, որ սա անարդարությունների դեմ պայքարի ձևերից մեկը կարող է լինել: Տարիներով շարունակվող անարդարությունն ու հանրության կողմից անտարբերությունը պետք է դադարեցվի», - ասաց Թանկյանը: Նրա խոսքով, ընտրություններին որպես դիտորդ մասնակցելը սփյուռքի ամենացածր մասնակցությունն է Հայաստանի ներքաղաքական կյանքում, բայց կարևորություն ունի: «Սա Ձեր ընտրություններն են, իսկ մենք փորձում ենք ձեր մեջքին կանգնել և աջակցել», - շեշտեց Թանկյանը: Դերասանուհի Արսինե Խանջյանը, իր հերթին, նշեց, որ իրենց նպատակն է սփյուռքի ներկայացուցիչների անհատական մասնակցությունն ընտրական գործընթացին: «Հայաստանի և սփյուռքի քաղաքացիները հեշտ հարաբերություններ չունեն, բոլորս որոշեցինք, որ ժամանակն է նոր մոտեցումով առաջնորդվել: Մեզանից շատերը չունեն ՀՀ քաղաքացիություն և ընտրելու իրավունք չունեն, սակայն մենք կարող ենք որպես դիտորդ մասնակցել: Դա անհատական, քաղաքացիական մասնակցություն է», - ասաց Խանջյանը: Կարդացեք նաև՝ Սերժ Թանկյանը՝ ակտիվիստ. SOAD մենակատարը՝ իշխանության հիերարխիայի, կոռուպցիայի ու Արցախի մասին ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |