Սիրիական բանակը 16 գյուղ է ազատագրել Համայի մատույցներում![]() 31 մարտի 2017 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Սիրիական բանակը հակահարված է հասցրել ծայրահեղական ընդդիմության ուժերին Համայի մատույցներում: Այդ մասին հայտնում է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտարկման կենտրոնը: Սիրիացի զինվորակններին հաջողվել է 16 գյուղ ազատագրել, դրանց անվանումները դեռ չեն հրապարակվել: Հայտնի է միայն, որ այդ բնակավայրերը գրոհայինները գրավել էին նախորդ շաբաթ, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Ընդդիմադիր ուժերի գրոհը Համայի ուղղությամբ սկսվել էր մարտի 22-ին, որին մասնակցում էին Սիրիայի ազատ բանակի և «Թահրիր աշ Շամի», որը նախկինում հայտնի էր որպես «Ջեբհաթ ան Նուսրա», գրոհայինները: Համա գավառը համարվում է Սիրիայի ապստամբների հենակետերից մեկը: 1982-ին այնտեղ խռովություն սկսվեց «Մահմեդական եղբայրների» գլխավորությամբ, որը ճնշեցին երկրի նախագահ Հաֆեզ Ասադի զորքերը: 2011-ին գավառը կրկին հակակառավարական ցույցերի կենտրոնը դարձավ, որը հանգեցրեց քաղաքացիական պատերազմի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |