Անհնար է հավատալ, որ Սպիտակ տունը նվազագույնս հետաքրքրված է Իրանի դեմ ռազմական գործողությամբ17 հոկտեմբերի 2007 - 13:22 AMT PanARMENIAN.Net - «Ես կարծում եմ, որ ամերիկյան ռազմակայաններում, ինչպես նաեւ այլ երկրների բանակների շտաբներում, գոյություն ունի գործողությունների ծրագիր ամենաանկանխատեսելի դեպքերի համար, հավանաբար կան նաեւ մարտավարական մշակումներ Իրանի հետ հակամարտության դեպքի համար, դա ցանկացած բանակի նորմալ պարտականությունն է»,-հայտարարել է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության բարձրաստիճան աշխատակից, այժմ` Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի քաղաքագետ Ջոն Վուֆսթոլը: Սակայն ընդ որում, նրա խոսքերով, անհնար է հավատալ, որ Սպիտակ տունը նվազագույնս հետաքրքրված է Իրանի դեմ ռազմական գործողությամբ: «Առաջին հերթին, ամերիկյան ղեկավարությունը գիտակցում է, որ սահմանափակ հարվածը ոչ միայն թույլ չի տա ոչնչացնել Իրանի միջուկային արտադրամասերն, այլ նույնիսկ չի հետաձգի Իրանի ձեռքում միջուկային զենքի առկայության փաստը: Երկրորդը, Իրաքի կայունացումը վարչակազմի առաջնային գերակայությունն է, Իրանի դեմ ուղղված գործողությունը հավանաբար կտապալի այդ խնդրի կատարումը եւ կհանգեցնի լայնածավալ ճգնաժամի, եթե Թեհրանը դիմի պատասխան հարվածի: Երրորդը, ստանալով արեւմտյան երկրների աջակցությունը, Վաշինգտոնը կարծում է, որ դեռեւս իրական հնարավորություն է մնում արդյունավետ դիվանագիտական գործողությունների համար, որոնք կչեզոքացնեն Իրանի միջուկային ծրագիրը առանց լայնամասշտաբ ռազմական հարվածի»,-նշել է ամերիկացի քաղաքագետը: «Մոտակա 15 տարիներին, մինչեւ Ջորջ Բուշի նախագահական ժամկետի ավարտը, մենք, հավանաբար, կդառնանք այն փորձերի վկաները, որոնք միտված կլինեն ստիպելու Իրանի ղեկավարությանը սառեցնել միջուկային ծրագիրը համոզելով, պատժամիջոցների օգնությամբ` հետաձգելու համար Թեհրանի մոտ միջուկային զենքի առկայությունը: Իսկ վերջնական որոշումը, կարծում եմ, կկայացնի հաջորդ նախագահը»,-հայտարարել է Ջոն Վուֆսթոլը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |