Էլթոն Ջոն. Հայոց ցեղասպանությունը սարսափելի իրողություն է, որը չի կարելի մոռանալ![]() 31 մարտի 2017 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը Հայոց ցեղասպանությունը սարսափելի իրողություն և սխալ է անվանել: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի ցուցադրությանը: «Խոստումը» ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերի Ջորջը: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքսը: Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել: «Ուրախ եմ հայտնել «Խոստում» ֆիլմի ցուցադրության մեկնարկի մասին: Ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է, որն իրագործվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այն, ինչ կատարվել է հայերի հետ, սարսափելի է: Դա սխալ էր: Եկեք կատարենք այդ մասին երբեք չմոռանալու խոստումն ու պաշտպանենք մարդու իրավունքները, ուր որ լինենք»,-գրել է Էլթոն Ջոնը: Ավելի վաղ աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը իր` Elton John AIDS հիմնադրամի (EJAF) 25 ամյակին նվիրված բարեգործական ճաշկերույթին ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը: «Ոչ ոք չի մոռացվում, և դա այն է, ինչ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության դեպքում»,- Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի հաղորդմամբ՝ ասել է բրիտանացի երգիչը դրամահավաք-ճաշկերույթի ժամանակ: Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի պրեմիերան Հայաստանում նախատեսված է ապրիլի 27-ին: Ընթերցեք նաև.The Huffington Post. Թուրքիայում հիանալի գիտեն, թե ինչ է կատարվել հայերի հետ 1915-ին ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |