Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին սատարող կոնգրեսականների թվի նվազումը անհանգստության առիթ չի տալիս17 հոկտեմբերի 2007 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւին սատարող կոնգրեսականների թվի նվազումը անհանգստության առիթ չի կարող հանդիսանալ: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ցանկացած դեպքում քվեարկության կդնի 106-րդ բանաձեւը Ներկայացուցիչների պալատի ընթացիկ նստաշրջանում: «Այն, որ յոթ կոնգրեսականներ ետ են կանչել իրենց ստորագրությունները, դեռեւս ոչինչ չի ասում: Ներկայացուցիչների պալատում կան կոնգրեսականներ, որոնք բացահայտ չեն հայտարարում թե ինչպես են քվեարկելու եւ չի բացառվում, որ քվեարկության օրը բանաձեւի ընդունման օգտին քվեարկեն ավելի շատ կոնգրեսականներ, քան մենք կարծում ենք»,-ընդգծել է Մանոյանը: Նա նաեւ նշել է, որ կոնգրեսականների վրա շատ ուժեղ ճնշում է գործադրվում ԱՄՆ վարչակազմի եւ թուրքական լոբբիի կողմից: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին 7 կոնգրեսականներ թուրքական լոբբիի ճնշմամբ հրաժարվեցին Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւին աջակցելուց: Այդպիսով, բանաձեւին սատարող կոնգրեսականների թիվը կազմում է 219: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Ամերիկայի Հայկական համագումարի Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը, բանաձեւը քվեարկության է դրվում նույնիսկ եթե նրան աջակցում է գեթ մեկ կոնգրեսական: «218 կոնգրեսականներ կազմում են այն անհրաժեշտ մեծամասնությունը, որը հարկավոր է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում այս կամ այն փաստաթղթի ընդունման համար»,-ասել է Վարդանյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |