Փաշինյան. ԵԼՔ-ի վստահված անձանց վրա զինված հարձակում է տեղի ունեցել![]() 31 մարտի 2017 - 23:14 AMT PanARMENIAN.Net - Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում զինված հարձակում է տեղի ունեցել ԵԼՔ դաշինքի վստահված անձանց վրա: Այդ մասին է հայտնել ֆեյսբուքյան իր էջումԵԼՔ դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Մեր տղաները վնասազերծել են զինված անձին և խլել զենքը: Ոստիկանության ներկայացուցիչներին հրավիրում եմ մեր նախընտրական շտաբ», - գրել է նա: Փաշինյանը ցուցադրել է առգրավված, հավանաբար, ինքնաշեն զենքը՝ մարտական փամփուշտներով լիցքավորված: Նա պատմել է, որ թաղամասում քարոզարշավի վերջին ժամերին բախում է տեղի ունեցել ԵԼՔ-ի անդամների ու մի քանի հարբած երիտասարդների հետ, որոնք տարել էին դաշինքի մեքենային փակցրած ՀՀ դրոշը, հարվածել էին ընդդիմադիրներին: Այնուհետև քաշքշուկի ընթացքում նրանք զենք են հանել, սակայն ԵԼՔ-ի համակիրներին հաջողվել է խլել այն: Ապրիլի 2-ին ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 9 կուսակցություն և դաշինք: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |