CDSI. Փետրվարի 24-25-ի դիվերսիոն գործողությունները շփման գծում ղեկավարել է անձամբ Ադրբեջանի ԳՇ պետը 1 ապրիլի 2017 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Մարտի 28-ին Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո Գլխավոր շտաբում պաշտոնանկություններ են եղել: Այդ մասին ասվում է Պաշտպանական հետազոտությունների մերձկասպյան ինստիտուտի՝ CDSI-ի, վերլուծական տեսության մեջ: Ըստ վերլուծաբանների, պաշտոնանկությունների պատճառը 2017-ի փետրվարի 24-25-ի իրադարձություններն են ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում: Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին այդ երկրի մի խումբ բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկության մասին այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով: Մի քանի օր անց սակայն այդ հաղորդագրություններն անհետացան՝ որոշ ԶԼՄ-ներ հերքում հրապարակեցին, մի քանիսն ուղղակի հեռացրեցին հաղորդագրությունը: Պաշտոններից զրկվածների թվում նշվում են Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Էյվազ Ջաֆարովի, Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էլբրուս Օրուջևի և գնդապետ Մուրադ Համիդովի անունները: Ազատվել են աշխատանքից նաև բարձրաստիճան սպաներ, գրում է Meydan.tv-ն: Կազմակերպության կայքում ասվում է, որ հենց Ջաֆարովը, Օրուջևն ու Համիդովն էին պատասխանատու փետրվարին շփման գծում իրականացված գործողությունների համար: CDSI-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ գործողությունը ղեկավարել է անձամբ Գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովը: Սակայն փաստն այն է, որ Սադիխովն իրեն պաշտպանելու համար մեղքը բարդել է նրանց վրա և Գլխավոր շտաբի ավելի քան 20 բարձրաստիճան սպայի զոհաբերել: Ըստ հաղորդագրության, վերջին գործողության ձախողման և Գլխավոր շտաբի պատասխանատվության հարցը քննարկումների թեմա էր դարձել Ադրբեջանի կառավարությունում Վերլուծաբանները նշում են, որ ըստ տեղեկությունների, կառավարությունում արդեն որոշում է կայացվել Գլխավոր շտաբի արմատական վերափոխման վերաբերյալ: Այդ պատճառով քննարկման ենթակա է նաև Սադիխովի թեկնածությունը Գլխավոր շտաբի պետի պաշտոնում: Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմամբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն անհաջող կերպով փորձել է իր արարքները վերագրել արցախյան կողմին: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում 8 չեզոք գոտում, որոնք հետագայում հանձնվեցին հակառակորդին: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չի ունեցել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |