«Լրագրողներ առանց սահմանների». Հայաստանը 77-ն է ԶԼՄ-ների ազատության վարկանիշով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը տարածել է իր ամենամյա զեկույցը, նվիրված մամուլի ազատության վարկանիշին տարբեր երկրներում: Զեկույցը կազմվել է խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հաստիքային լրագրողների, ինչպես նաեւ անկախ փոձագետների` լրագրողների, իրավապաշտպանների եւ իրավաբանների հարցումների եւ ուսումնասիրությունների հիման վրա, որ անց են կացվել ողջ աշխահում: Այս տարի վարկանիշային աղյուսակում ընդգրկվել են 169 երկրներ: Զեկույցի հեղինակները առանձնահատուկ ուշադրություն են դարձրել ոչ միայն խոսքի ազատությանը տպագիր ԶԼՄ-ներում եւ հեռուստատեսությունում, այլ նաեւ Ինտերնետում: Այդ վարկանիշով Հայստանը զբաղեցրել է 77-րդ տեղը: Ընդ որում նշվում է հանրապետությունում գրանցված առաջընթացը ԶԼՄ-ների ազատության ոլորտում: Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի մյուս երկրներին, ապա Վրաստանը 66-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը` 139-րդ:



Ռուսաստանը զբաղեցրել է 114-րդ տեղը, Թուրքիան` 101-րդ: Ընդ որում զեկույցի հեղինակները նշում են, որ «Թուրքիան տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ ծայրահեղական ազգայնամոլների կողմից սպանվել է հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---