ԱԺ ընտրություններ. Թարմացվող լրահոս![]() 2 ապրիլի 2017 - 09:17 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրում են խորհրդարան: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Ընտրությունների ընթացքի կարևորագույն իրադարձությունները PAN-ը ներկայացնում է հակիրճ թարմացվող լրահոսով: 18:33 Ոստիկանությունը ենթադրյալ ընտրախախտումների 84 դեպք է արձանագրել: 18:02 2.557.706 ընտրողից քվեարկել է 1.317.936-ը կամ 50.93%-ը: Երևանում ընտրությունների 49.6%-ն է մասնակցել: 16:59 ՀՀԿ-ական Հակոբ Բեգլարյանի շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ արձագանքել է ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ մեղադրանքներին 16:40 Վանաձորում ԵԼՔ-ի վստահված անձին հեռացրել են ընտրատեղամասից: 16:37 Կոնգրես-ՀԺԿ-ն հայտարարել է, որ զինվորների բաց քվեարկության դեպք է ֆիքսել: 16:02 ԵԱՀԿ դիտորդն ասում է՝ ընտրություններն անցնում են առանց էական խախտումների: 15:52 Միայն առաջին 4 ժամվա ընթացքում ընտրատեղամասերում գտնվող տեխնիկական սարքերը խափանվել են 98 անգամ: 15:07 14:00 դրությամբ մասնակցությունը 33.46% է: 14:57 Մենք առանձնացրել ենք մի քանի «կուսակցություն», որոնք կարող էին գոյություն ունենալ`մրցակից գաղափարախոսությունների առկայության դեպքում, ու առաջարկում ենք քվեարկել նրանցից մեկին: 14:24 Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում ԱԺ ընտրությանը` երկրից բացակայում է: 13:42 «Ազատության» լրագրող Սիսակ Գաբրիելյանը բռնության է ենթարկվել Կոնդում՝ ՀՀԿ թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբում: 13:36 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասում է՝ «ֆեյք» խախտումներ անողներ կան: 13:21 Տեր-Պետրոսյանը ևս քվեարկեց. լրագրողների հետ նա չշփվեց, միայն ասաց, որ տեխնիկական սարքերի արդյունավետությունը կերևա ընտրություններից հետո: Հարցին, թե ինչու սարքն իր մատնահետքերը չճանաչեց, կատակեց. «գյուղատնտեսական աշխատանքներից»: 13:10 ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ասում է՝ ընտրություններից «լավ արդյունքներ է ակնկալում»: 12:05 ԿԸՀ տվյալներով, 11:00 դրությամբ քվեարկել է ընտրողների 13.32%-ը: 11:24 Ընտրել է նաև «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա չի պատասխանել կոալիցիայի մասին հարցերին ու հայտարարել է, որ ընտրությունների համար նորմալ պայմաններ են ստեղծվել: 11:08 Նախագահ Սերժ Սարգսյանի քվեարկության ընթացքում տեխնիկական խնդիրներ են առաջացել: 10:56 Քվեարկել է նաև կոմունիստների առաջնորդ Տաճատ Սարգսյանը. իր կուսակցության հաջողության հույս ունի: 10:44 ՊՆ-ն թեժ գիծ է բացել զինծառայողների քվեարկության հետ կապված հնարավոր խնդիրների համար: Այն գործում է 1-28 հեռախոսահամարով: 10:29 13/18 ընտրատեղամասում քաշքշուկ ու բաց քվեարկություն է եղել, ահազանգում է Կոնգրես-ՀԺԿ դաշինքը: 10:14 Վարչապետ Կարեն Կարապետյանն ու իշխող ՀՀԿ առաջին համար, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն արդեն քվեարկել են: 09:57 ՄԻՊ-ն այսօր շուրջօրյա ռեժիմով է աշխատելու: 09:46 ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է 2 տեղամասում տեխնիկական միջոցների խափանման մասին: 09:32 Խախտումների գրանցման մի այլ համակարգ էլ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն է գործարկել. դրան կարելի է հետևել այստեղ: 09:25 Տեղամասերում տեղադրված տեսախցիկների մեծ մասն այս պահին, ի դեպ, չի աշխատում: 09:14 «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության համաձայն, արդեն 69 տարբեր ընտրախախտում է գրանցվել: 09:12 Ընտրությունների ընթացքին սոցցանցերում առավել հարմար է հետևել #armvote17 հեշթեգով: 09:08 Ընտրատեղամասերի մեծ մասն ապահովված է տեսախցիկներով, որոնք ուղիղ հեռարձակում են ապահովում: Հեռարձակումը հասանելի է այստեղ: 08: 00 Ընտրատեղամասերը բացվել են: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |