ԿԸՀ. Երկու ընտրատեղամասում տեխնիկական սարքերը խափանվել են

ԿԸՀ. Երկու ընտրատեղամասում տեխնիկական սարքերը խափանվել են

PanARMENIAN.Net - Հայաստանի երկու ընտրատեղամասում տեխնիկական սարքերը խափանվել են, լրագրողներին ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նրա խոսքով` մեկ տեղամասում փոխվել է սարքերի մասնագետը՝ առողջական խնդիրների պատճառով, գրում է Aysor.am-ը:

Իսկ Լոռիում երկու տեղամասում խափանում է արձանագրվել՝ ընտրություններն իրականացվում են համարակալված կտրոններով:

Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրում են խորհրդարան: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---