Վիգեն Սարգսյանը վստահ է՝ հանդարտ քվեարկության օր է լինելու![]() 2 ապրիլի 2017 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Խուլ ու համրերի կենտրոնում տեղակայված թիվ 9/47 ընտրատեղամասում ապրիլի 2-ի վաղ առավոտյան ՀՀԿ համապետական ընտրական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ԱԺ ընտրություններում իր քաղաքացիական պարտքն է կատարել: Նա տեղամաս է եկել կնոջ և դստրերի հետ: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նա նախ բոլորին մաղթել է հանգիստ, հանդարտ քվեարկության օր. «Վստահ եմ, որ այդպես էլ լինելու է»: Նախարարի խոսքով, բազմաթիվ քայլեր են արված և սա առաջին անգամն է, որ հետխորհրդային տարածքում խորհրդարանական մեծամասնությունը համատեղ ջանքերով կարողացել է օրենսդրական այնպիսի դաշտ ձևավորել, որը պետք է վստահեցնի մեր յուրաքանչյուր քաղաքացուն, որ իր քվեն տեղ է հասնելու և իր ձայնը որոշելու է առաջին հինգ տարիներին քաղաքական դասավորվածությունը: «Մաղթում եմ լավ տրամադրություն, խաղաղություն»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը: Ընտրությունների ընթացքի կարևորագույն իրադարձությունները PAN-ը հակիրճ ներկայացնում է թարմացվող լրահոսով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |